26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում սրան կամ նրան, ապա հիշիր նաև քո՛ գործած մեղքերը, որոնց համար  քեզ ևս չի պատժել Աստված Իր սիրո պատճառով: Եթե փնտրում ես Աստծո արդարությունը ուրիշին պատժելու համար, ապա ի՛նքդ եղիր արդար ու ասա՛. 

Տեր իմ, չէ՞ որ Դու արդար ես, ո՞ւր է Քո արդարությունը, ինչո՞ւ չես պատժում ինձ, երբ ստում եմ, երբ շնանում եմ, երբ գողանում եմ, երբ զրպարտում եմ, երբ քծնում եմ, երբ հալածում եմ, և այլն և այլն: 

Աստված մեր Հայրն է այնպես, ինչպես մենք ծնող ենք մեր երեխաների համար:  Եթե ծնողը արդար ձևով պատժեր իր երեխային, ի՞նչ կլիներ երեխայի կյանքը:  Չէ՞ որ ծնողը արդար նայում է, բայց պատժում է սիրելով:

Իսկ եթե հանկարծ մի հրաշքով բացվեր քո հոգու դռները, և երևար ներսի կեղծիքը, կուզեի՞ր որ Աստված արդար լիներ քո հանդեպ:  Ինչ էլ որ մտածենք, ինչ էլ որ անենք, սխալ թե ճիշտ, միևնույն է օրվա վերջում ասում ենք. Տե՛ր Աստված, ես քեզ սիրում եմ իմ կյանքից առավել, ներիր ինձ…Ավա՜ղ մարդկային գործոնը երբեք չի լքում մեզ օրվա ընթացքում:

Աշխարհում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձություններն էլ մարդու ցանկությամբ չեն, այլ Աստծո թույլտվությամբ: Ամեն ինչի համար փառք Աստծուն:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ