26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համայնքերին տրամադրվող գումար քիչ է․ ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ եթե նույնիսկ թալան եղել է, ապա դրա մասին եղել են հրապարակումներ, իսկ հանրությունն էլ ամեն ինչի տեղեկացվել է: Հարցին՝ անարդյունավետ ծախսը համայնքային բյուջեներում որքա՞ն է, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.«Եթե իմանամ որևէ անարդյունավետ ծախսի մասին, ապա այն կդադարի անարդյունավետ ծախս լինել: Մեր խնդիրն այն է, որ ջանքեր ձեռնարկենք, որ անարդյունավետ ծախս չլինի»:

Նրա խոսքով՝ պետական բյուջեից հանրապետության համայնքներին տրամադրվող գումարը 48 մլրդ դրամ է: Ինչ վերաբերում է նրան՝ դա 48 մլրդ դրամից ինչքանն է արդյունավետ ծախսվել, Ատոմ Ջոնջուղազյանն ասաց.« Ինձ զարմացնում է ձեր հարցը, 48 մլրդն է արդյունավետ է ծախսվել, որովհետև այն մասը, որն արդյունավեը չի ծախսվում իր լուծումները գտնում է, այսինքն՝ ձեռնարկվում են միջոցառումներ, որ այդ հսկողության արդյուքներով երաշխվորվել ու հորդորվել է, ու ամեն առանձին դեմք իր համապատասխան լուծում է ստանում»:

Դիտարկմանը, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարում էր, որ բյուջեի 70 տոկոստ մսխվում է, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.« Ես նման բան չեմ կարող ասել, որովետև ես այդպես չեմ մտածում, որովհետև ես գիտեմ, որ դա այդպես չի չափվում: Հիմա, եթե այդպես ասվել է, այդ 70 տոկսը մսղված գումարի տեղը տեսե՞լ եք, պատկերցնո՞ւմ ենք չէ դա ինչքան է: Պայամանական ասենք, որ 1.4 տրիլիոնանոց բյուջեի մասին է խոսքը, համարում եք, որ դրա 70 տոկոսը հնարավո՞ր է մսխել»:

Միևնույն ժամանակ Ջանջուղազյանը նկատեց, որ համայնքերին տրամդրվող գումար քիչ է, ավելնին՝ նա գտնում, որ տարածքային համաչափ զարգացման խնդիր կա հանրապետությունում: «Ոչ մի ծախս, չեմ կարծում, որ բավարար է այն նպատակին լիարժեք իրակացման համար, որին նպատակուղղված է, քանի որ մեր կարիքները՝ բոլոր ուղղություններով, անհամեմատ ավելի մեծ է, քան բյուջեն հնարավորությունն ունի, կան նաև սահմանափակումներ»,- շարունակեց փոխնախարարը: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2018 թ.-ին հաջորդ տարի համայնքների ֆինանսավորման մեխանիզմների կամ ծավալային փոփոխություն չի լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ