26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդգեսը կրակել էր Պապինի վրա

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 29-ամյա Վարդգես Մ.-ն դեկտեմբերի 3-ին, ժամը 4.00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած թմբուկավոր ատրճանակով Սայադյան փողոցի թիվ 1 հասցեում գործող գազալիցքավորման ճանապարհային կայանում, վիճաբանության ժամանակ, Պապին Դ.-ի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է նրա ազդրին և պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Վարդգես Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:

Հարուցվել է քրեական գործ:

Վարդգես Մ.-ն կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ