27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությունն ո՞ւր է… այնտեղ նախագահները հանդիպեցին

 ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները՛՛ թեմայով քննարկմանն այսօր անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի ընդդիմությանն ու համեմատականներ տարվեց Ուկրաինայի ընդդիմության հետ:

՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանի ու Ուկրաինայի իրադրությունները նույնական չեն: Սակայն սա չի նշանակում, որ ընդդիմությանը չպիտի կարողանար միավորվել ու մեկ միասնական դիրքորոշում հայտնել արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ:

 ՛՛Մեր ընդդիմությունը չկարողացով կանգ առնել մեկ ուղղությամբ: Ամեն մեկն իր սայլն է քշում, Ուկրաինայի դեպքում ընդդիմության լուրջ կոնսոլիդացիա է տեղի ունեցել՛՛,-նկատեց նա:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ Ուկրաինայի ժողովուրդն ապացուցեց, որ ամեն ինչ իշխանությունները չեն որոշում: ՛՛Վերևները չեն որոշում, ապացուցեց այդ ժողովուրդը: Ես շնորհավորում եմ նրանց՛:Իշխանյանն ընդգծեց՝ ճակատագրական պահին Ուկրաինայում նույնիսկ չորս նախագահները, որ միմյանց տանել չեն կարողանում, հանդիպեցին, իսկ ՀՀ-ում անհնար է թվում երեք նախագահների հանդիպումը:  

Հելսինկյան կոմիտեի վանաձորյան գրասենյանկի ղեկավար Արթուր Սաքունցը հավելեց, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու որոշման դեմ ընդդիմադիր ուժերից միայն փոքրաթիվները խոսեցին, իսկ խորհրդարանական ուժերից, նրա խոսքով, միայն ՛՛Ժառանգության՛՛ մեկ-երկու պատգամավորներից և ՛՛Ազատ դեմոկրատներից՛՛ մեկ պատգամավոր հայտնեց իր որոշումը:  

՛՛Սա նշանակում է, որ մեզ մոտ կա լուրջ ճգնաժամ: Եթե ՀՀ նախագահը ներկայացնում է մի դիրքորոշում, և ԱԺ-ը գոյություն չունի՝ որպես հակակշիռ մարմին, նշանակում է քաղաքական ճգնաժամ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ