26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել  Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:   

«Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք չէիք կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Էրդողանը:

Վերջինս նաև դժգոհություն է հայտնել այն առումով, որ Արևմտյան Թրակիայում ապրող թուրքերը դեռևս չեն կարողանում իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) ընտրել:

Միջանկյալ նշենք, որ  մինչև Հունաստան մեկնելը Էրդողանը, զրուցելով լրագրողների հետ, հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը պետք է թարմացվի և այն վերանայման կարիք ունի:

Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահը, անդրադառնալով Էրդողանի այդ հայտարարությանը, ասել է, որ Լոզանի պայմանագիրը վերանայման կարիք չունի:

Լոզանի պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը: Այդ պայմանագրով Էգեյան ծովում գտնվող որոշ կղզիներ անցել են Հունաստանին, որի մասին պարբերաբար Էրդողանը իր ելույթներում հիշեցնում է: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ