19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժամը 3-ին մահացար, բայց ես չեկա տեսնելու

601411_181303408684249_1092256115_n

[…] Ես նույնպես, այն առավոտյան, ներկա էի խաչի ճանապարհին։ Ինձնից միայն մի քիչ էիր հեռու, մինչ թուք ու նախատինք ստանալով՝ սաստիկ դժվարությամբ քայլելով առաջ էիր գնում դեպի այն վայրը, ուր վճռել էինք, որ Դու պետք է մեռնեիր։ Չորս կողմս խաժամուժ ամբոխն է։ Կային ոմանք, ովքեր այդտեղ էին սոսկ հետաքրքրությունից դրդված, ոմանք էլ այդտեղ էին գտնվում պատահաբար, բայց կային նաև ոմանք, ովքեր ցանկանում էին մասնակցել՝ Քեզնից նույնիսկ հայացքով միայն վրեժխնդիր լինելու համար։

Հերթական սրբապղծումն այն Մարմնի, որն ամբողջովին վերքերով էր ծածկված. մարդկային թշվառության կողմից հասցված վերքերով։ Չեմ կարող ասել, թե ինչո՛ւ էի ես նույնպես շտապել անարդարության այդ հանդեսին, բայց, Զակքեոսի նման, ամբոխի մեջ դիրք գրավեցի՝ տեսնելու համար։ Եվ առաջին շարքում էի։ Այն ամենը, ինչին որ կարող էի ընդունակ լինել, այդտեղ էր, աչքերիս առջև, որոնք խորասուզվել էին մահ աղերսող այդ վերքերի մեջ։ Քիչ անց անցնելու էիր իմ առջևից, բայց ես ավելին տեսնել չէի ցանկանում։

Կուզենայի հեռու լինել, հնարավորինս հեռու այդ ջարդից, բայց այլևս չէի կարող փախչել։ Արգելափակված էի ամբոխի ներսում, որին հռոմեացի զինվորները հետ էին հրում՝ անցնել տալու համար մարդկանց արդարությունը։ Այդ պահին այլևս հեռվում երևացող արյունածածկ անորոշ կերպար չէիր դեպի Գողգոթա գնացող ճանապարհին։ Այժմ տեսնում էի դեմքդ։ Եվ դեռ մարդկային էիր։

Ասում են, թե ամենագեղեցիկն էիր մարդկանց մեջ, բայց ես Քեզ երբեք չէի տեսել մինչև այդ պահը։ Այդ առավոտյան, սակայն, իսկապես այնքա՜ն գեղեցիկ էիր, որ չէի համարձակվում նայել Քեզ։ Եվ աչքերս խոնարհեցրեցի, որպեսզի հայացքս հանկարծ չհանդիպեր Քո հայացքին։ Ջայլամի նման հուսացի խուսափել այդ հանդիպման վտանգից։ Եվ անցար իմ առջևից, բայց ես վեր չբարձրացրեցի աչքերս գետնից։

Տեսա միայն վերքերով պատված ու արյունոտ ոտքերդ, որոնք մի պահ միայն կանգ առան իմ առջև։ Անկասկած պետք է մի ակնթարթ գոնե շունչ քաշեիր։ Բայց դահիճների մտրակի հարվածը Քեզ ետ վերադարձրեց զոհի Քո պարտականությանը … ։ Եվ այդպես, կրկին ուսերիդ առար իմ մեղքը, և շարունակեցիր ընթացքդ՝ խաչի ծանրության տակ կքված։ Բայց քարերի վրա թողեցիր Քո հիշատակը։ Ասում են, թե ժամը 3-ին մահացար, բայց ես չեկա տեսնելու։ Մնացել էի դեպի Գողգոթա տանող ճանապարհին, ծունկի եկած արյունոտ այդ ոտնահետքի առաջ, որին ի տես անտանելի ճմլվում էր սիրտս։ […]

Ռիտա Մաձձոքքո

Աղբյուրը՝  www.mashtoz.org 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ