27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշոտյանը հաջողել է

2010 թվականին մեկնարկած Հակակոռուպցիոն ծրագրի շնորհիվ Կրթության և Գիտության նախարարությանը հաջողվել է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ուսումնական հաստատություններում: Այս մասին այսօր  ասուլիսին հայտարարեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Իրագործվել է ծրագրի  75 %-ը:

Նախարարի գնահատմամբ` բուհական ընդունելության քննություններն այս տարի անցել են օբյեկտիվությամբ, նվազագույն կոռուպցիոն ռիսկերով: ՛՛Այս տարին ցույց տվեց, որ մենք ունակ ենք ունենալ շոշափելի ու տեսանելի փոփոխություններ՛՛,-ասաց Աշոտյանը:

Հաջորդ տարվա բոլոր առարկաների քննությունները կկազմակերպվեն շտեմարանային եղանակներով:  Պետական ավարտական քննությունների դեպքում ևս նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Սա այն պատճառով, որ ուսանողներին տրվել է բողոքարկելու հնարավորություն: Իհարկե, սա չի նշանակում, որ կոռուպցիոն ռիսկերը ընդհանրապես անհետացել են:

Անդրադառնալով դպրոցներում ծնողական խորհուրդների կողմից գանձնվող գումարներին՝ նախարարը նշեց, որ դրանք չեն դիտվում որպես կոռուպցիա, դրանք դպրոցին աջակցելու, որևէ խնդիր լուծելու համար են:

Մարզերում տիրող վիճակի մասին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենց ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում իրավիճակը շատ ավելի լավ է, քան հաճախ այլ տեղերում: Սա ուղիղ քննադատություն չէ՝ ուղղված բոլոր մարզերին: Կան մարզեր, որոնց հաջողվել է սինխրոնիզացված քաղաքականություն վարել նախարարության հետ, իսկ հիմնական խնդիրները նկատվում են Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:

Արմեն Աշոտյանը ներկայացրեց նաև վիճակագրություն. կրթության ոլորտում ունեցած հաջողությունները այս տարվա ընթացքում նպաստել են, որ այս տարվա տվյալները լավագույնը համարվեն վերջին վեց տարիների ընթացքում: Այդ նույն տվյալներով` Հայաստանը առաջատար է Անդրկովկասյան իր հարևաններից: Նախարարը ընդգծեց, որ հաջորդ տարի կլինեն կտրուկ փոփոխություններ կոռուպցիոն ռիսկերի նվազման առումով:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության մասին լուրերին, ապա Աշոտյանի խոսքով՝ դրանք  այնքան են համապատասխանում իրականությանը, որքան համապատասխանում են այն բոլոր պաշտոնակությունների մասին լուրերը, որոնք այդպես էլ չկատարվեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ