13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հոլանդիայի պես՝ Հայաստանում օրինականացնել մարիխուանան. Ժամանակ

9644084

Վրաստանն ապաքրեականացրել է մարիխուաՆայի օգտագործումը:   Սահմա­

նադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը եւ չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար:     Դատարանն ամրագրել է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու եւ պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրու­թյանը, ըստ որի՝ յուրաքան­չյուր ոք իր անհատականու­թյունը զարգացնելու իրա­վունք ունի:

Վրաստանի օրինակից հետո եւ դրանից առաջ էլ Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ նույնը պետք է արվի նաեւ Հայաստանում:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, օրինակ, կարծում է, որ մարիխուանայի դեմ պայ­քարն անիմաստ եւ ժամանակատար զբաղմունք է, հետեւաբար այն պետք է օրինականաց­նել եւ բերել հարկային դաշտ: «Մարիխուանայի շուկա Հայաստանում գոյություն ունի, եւ այդ շուկան պետք է ստվերից բերել հարկային դաշտ ու հետեւել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն: Բացի այդ, հարկային մուտքեր կլինեն պետական բյուջե: Թե չէ հիմա ինչ-որ մի կաշառակեր ոստի­կան, ինչ-որ մարդկանց հովանավորելով, փող է աշխատում: Դա գոյություն ունեցող փաստ է»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դրա մեջ նաեւ ոչ մի վատ բան չկա:

«Ես չգիտեմ մարդ, որը մարիխուանայի օգտագործումից մահացել է, բայց ես հազարա­վոր մարդիկ գիտեմ, որ մահա­ցել են սիգարետի օգտագոր­ծումից: Թոքի քաղցկեղի հիմ­նական պատճառը սիգարետն է: Իսկ մարիխուանան թուլաց­նում է քաղցկեղի ուռուցքի աճը: Այն բժիշկների կողմից ցուցված է նաեւ նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց: Իսկ մենք, չգիտես ինչու, դրել ու պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարն անիմաստ է»,-նշեց Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե մենք առաջինը գնանք այն ճանապարհով, որով գնացել է Հոլանդիան, Ամերիկայի Միացյալ Նա­հանգների մեծամասնությունը, ապա կկարողանանք նաեւ մեծաքանակ տուրիստներ ներգ­րավել: «Դա կարող է լավ առիթ լինել, որ մարդիկ գան այստեղ լիցքաթափվելու, հանգստանա­լու, զվարճանալու համար»,- ասաց մեր զրուցակիցը: Հայաստանի տուրիզմի ընկերակցության Նախագահ, ոլոր­տի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքով, սակայն, դա մի­անշանակ այդպես չէ, մարիխուանայի օրինականացումից հե­տո բացասական հետեւանքնե­րը՝ կրիմինալի աճ, անկարգությունների տարածում եւ այլ դրսեւորումներ ավելի շատ են լինում, քան դրանից ստացած օգուտները: «Իմ կարծիքով՝ եթե նման բան լինի Հայաստանում, ապա այն հատվածը, որը դրա համար պետք է Հայաստան գա, մեզ ոչ մի լավ բան չի խոստա­նում: Բացասական հետեւանք­ներն ավելի շատ են լինելու: Հոլանդիայում, օրինակ, որտեղ վաղուց օրինականացված է մարիխուանայի օգտագործումը, բացասական հետեւանք­ներն ավելի շատ են»,- ասաց Ոսկանյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես չէ: ՍԱԿ-ի զեկույցնե­րում ամեն տարի նշվում են այն երկրները, որտեղ մարդու ապ­րելու համար ամենաբարենպաստ պայմաններն են: Հոլանդիան, որը ընդունված է համա­րել մարմնավաճառության եւ մարիխուանայի երկիր, ՍԱԿ-ի զեկույցներով այդ երկրների ցանկում երրորդ հորիզոնակա­նից չի իջնում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ