27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կաջակցի հալածված քրիստոնյաներին.Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին (տեսանյութ)

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միացել է հարածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին, գրում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Allstandtogether.com -ին, ապա հավելում.

«Այսպիսով, սա վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին»:

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել այն նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների տառապանքների մասին, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված կոնկրետ քայլերին:

Արշավի հիմնադիրներից Ռոբերտո Ֆոնտոլոնի խոսքով՝ #StandTogether-ն ուղղված է ներկայացնելու հազարավոր մարդկանց կրոնական ազատությունը սահմանափակելու դեպքերը:

«Նպատակն է՝ կիսվել նրանց վկայություններով, ովքեր զրկանքներ են կրել հանուն հավատքի պաշտպանության: #StandTogether-ի միջոցով մենք առաջարկում ենք հույսի, հաշտության և քաջության պատմություններ», – ասել է Ֆոնտոլոնը: Palazzo Colonna-ում տեղի ունեցած երեկոյին մասնակցել են նաև Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ