27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը շատ կարևոր է ու հասարակական բարձր հնչեղություն ունի: «Գաղտնիք չէ, որ նախնական տարբերակի հետ կապված ես, նաև մեր խմբակցության մի շարք գործընկերներ ունեցել ենք տարբեր կարծիքներ, առաջարկություններ, և եղել են խնդրահարույց կետեր»,-այսօր օրենքի վերաբերյալ արտահերթ ելույթում ասաց նա: Շարմազանովը շեշտեց, որ խնդրահարույց կետերը հիմնականում, ըստ իրեն, չկան այլևս: 

«Բայց այնպես չէ, որ այն, ինչ գրված է, մենք ամբողջությամբ կողմ ենք: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Բռնության մասով, խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ քաղաքական մեծամասնությունը կամ ես՝ Էդուարդ Շարմազանովը, որպես հայ առաքելական եկեղեցու զավակ, կողմ եմ բռնությանը: Որևէ նորմալ մարդ չի կարող կողմ լինել, այդ թվում ընտանիքում: Ես մերժում եմ բռնությունը թե ընտանիքում, թե պառլամենտում, թե հասարակությունում, թե ցանկացած հարաբերություններում: Մենք պետք է մերժենք բռնությունը, և սա հստակ փաստ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ավանդական ընտանիք հասկացությանն, ապա ԱԺ փոխնախագահն ընդգծեց. «Այո, սա եղել է իմ առաջարկը, որը ֆիքսված է մեր  Սահմանադրության մեջ: Դա բխում է իմ աշխարհայացքից, ես պահպանողական եմ, և պահպանողականներն ընդունում են բացարձակ արժեք՝ Աստված, ընտանիք, ազգ, հայրենիք, եկեղեցի: Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ