27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ բան չէ թանկացումը, բայց պետք է հասկանալ գործոնները

«Տեղյակ եմ: Լավ բան չէ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե ինչ է մտածում նորանոր թանկացումների մասին, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինս նկատեց, որ բնականաբար, սպառողը դրանից դժգոհ է մնում, ոչ մի, նույնիսկ տրամաբանական թանկացումից էլ որևէ մեկը չի կարող գոհ լինել: 

Պատգամավորը նկատեց, թե նախ պետք է հասկանալ, թե որոնք են թանկացումների պատճառները, կան գործոններ՝ ըստ նրա: «Կան գործոններ, որոնք ազդում են ապրանքների գների վրա, բայց մեզնով պայմանավորված չեն: Սոցիալապես լարված վիճակում գտնվող ընտանիքներ կան, դա այո, բոլորն են տեղյակ: Իշխանության գործը պետք է լինի հասկանալ, թե որ գործոններով պայմանավորված են թանկացում լինում, դա շատ էական է: Կան գործոններ, որոնք պայմանավորված են մեր ներքին օրենսդրությամբ, կանոնակարգումներով»,-նկատեց նա: 

Դիտարկմանը, թե քաղաքացին սոված է, իշխանությունը տեղում է, նա արձագանքեց, թե ընտրություններ են եղել, քաղաքական շարժումներ կան, բոլորն ազատ են: Դիտարկմանը, թե ԺՄԻԳ-ը քննադատական զեկույց է հղել ընտրությունների մասին, նա նշեց. «Ես չգիտեմ՝ ԺՄԻԳ-ն ինչ է ասում, ես չգիտեմ, ես չեմ ասում, որ պատահական կառույց է, բայց կան դեպքեր, երբ այդ կառույցը քաղաքականացված որոշումներ է կայացնում»: 

Ինչ վրաբերում է հարցադրմանը, թե հունվարի մեկից թանկացումները մաքսային օրենսգրքի պատճառով են, Հարությունյանը շեշտեց, մաքսային օրենսգիրքը որևէ դրույքաչափի հետ որևէ կապ չունի:  «Այն ընդամենը պարզեցնում է մաքսային ընթացակարգերն՝ ի օգուտ տնտեսվարողների: Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ԵԱՏՄ-ում ունեն սեփական արտադրությունը,այդ դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը, մենք կունենանք այդ տարածքում սեփական արտադրության ապրանքներ: Այն  զրույցները, թե մաքսային սահմանի վրա դրույքաչափի բարձրացնելը, բերելու է համապատասխան թանկացման, իրականությանը չի համապատասխանում», – նշեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ