26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհուրդներ փողի մասին

1. Պահեք փողերը խոշոր թղթադրամներով 
2. Պահեք փողերը կլոր թվերով 
3. Առանձնացրեք որոշակի գումարը, որին ոչ մի դեպքում ձեռք չեք տալու, միշտ ավելացրեք դրա չափը 
4. Խնայողությունները ընդունեք, որպես աշխատավարձ 
5. Կատարեք արդարացված գնումներ 
6. Պահեք ցուցակ՝ օրվա ծախսերի ու եկամուտների համար 
7. Փողը հաշվեք ամեն օր՝ նույն ժամին 
8. Փողերը սիրում են իրենց մշտական պահվելու տեղը 
9. Պարտքով գումար մի տվեք 
10. Պարտքով գումար մի վերցրեք 
11. Հարգանքով վերաբերվեք ձեր ամեն աշխատած 1 դրամին 
12. Մի՛ հաշվեք հետագա եկամուտները 
13. Ընտանեկան բյուջեն պետք է ղեկավարի մեկ հոգի 
14. Միշտ ունեցեք պահած գումար 
15. Երեխաներին փողով երես մի տվեք 
16. Պահեք փողերը տարբեր արժույթներով 
17.Վարկ վերցրեք,եթե դուք այն կարող եք մարել, ձեր եկամուտների պակասելու դեպքում 
18. Գումարով օգնեք ծնողներին 
19. Մի կատարեք չպլանավորված առևտուր 
20. Մանրը ստանալուց միշտ հաշվեք 
21. Պլանավորեք ձեր եկամուտները 
22. Մանր աշխատած գումարը հաճախ հանգեցնում է խոշոր եկամուտների 
23. Եկամուտի չափը կախված է քո աշխատանքային գիտելիքներից 
24. Եկամուտի բարձրացումը կախված է քո աշխատանքի որակից 
25. Հեշտ վաստակած գումարները արագ են ծախսվում 
26. Հեշտ աշխատած գումարները հետագայում կարող են գլխացավանք դառնալ 
27. Տվեք գումար միայն նրանց, ովքեր դրա կարիքը իրոք ունեն 
28. Մի՛ կատարեք բարեգործություններ ի վնաս ձեզ ու ձեր ընտանիքի 
29. Փողը միշտ պետք է օգուտ բերի 
30. Ոչնչից վատ մի զգացեք, ինչը ձեզ փող աշխատելու հնարավորություն է տալիս 
31. Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են՝ հարստանալը հեշտ գործ է 
32. Փողերը սիրում են տրամաբանություն ու սառը հաշվարկ 
33. Փողը մարդուն կարող է դարձնել և հարուստ, և աղքատ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ