27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

« Չի կարելի Լամբարյան, առաջ դու խելոք էիր». Ծռերը խանգարում են դատը/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների առաջադրման փուլում:

Մինչ մեղադրող դատախազը ներկայացնում է Արմեն Լամբարյանի մեղադրանքը վերջինս զրուցում է  «Սասնա ծռեր»-անդամներ  Աշոտ Պետրոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց. « Չի կարելի Լամբարյան, ուշադիր լսիր: Առաջ դու խելոք էիր, էս ի՞նչ եղավ»:

Աշոտ Պետրոսյանը նկատեց, որ մեղադրանքը ամբղջովին սուտ է:

 «Սպասեք վերջում կպարզենք»,-կատակեց դատավորը:

«Այսինքն  Դուք ընդունում եք, որ սուտ է»,- արձագանքեց Աշոտ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ