27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ. սիրիահայ

Սիրիահայ, Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ: Վազգեն Մեսրոպյանի խոսքով` ինչ վերաբերում է  Սիրիայում բնակվող հայերին, ապա նրանց հանդեպ որեւէ խտրականություն չի դրվել:

Վազգեն Մեսրոպյանը  շնորհակալություն հայտնեց կառավարությանն իրենց ապսատան տալու համար: “Փառք Աստծո, գալով այստեղ, կառավարությունը մեծ օգնություն ցուցաբերեց: Մենք խնդրանքով դիմեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի այստեղ Սիրիայից ժամանած երեխաները սովորեն: Շուտով մեզ կտրամադրվի դպրոց: Ուսուցիչներն արդեն եկել են, իսկ ուսումնական ծրագիրը կլինի Սիրիայի ծրագրով”,- նշեց սիրիահայը:

Վազգեն Մեսրոպյանը նաեւ զարմանալի փաստ նշեց, ըստ որի` սիրիահայերը դիմում են Սփյուռքի նախարարարություն եւ աշխատանք են գտնում այն դեպքում, երբ հայաստանաբնակ հայերի շրջանում գործազրկության ցուցանիշը գնալով աճում է:

Առայժմ հայտնի չէ` սիրիահայերը կմնան այստեղ, թե կվերադառնան Սիրիա, չնայած որ մեծ մասը դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Ինչ վերաբերում է Վազգեն Մեսրոպյանին,նա որոշել է մնալ այստեղ, քանի որ արդեն աշխաում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ