19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի աթեիստ բժշկի վկայություն

Հունաստանում զարմանահրաշ դեպք է պատահել աթեիստ բժիշկի հետ, որը մահվան եզրին գտնվելով, Աստծուց փրկություն խնդրեց և գտավ Հիսուսի ողորմությունը:

Մասնագիտությամբ բժիշկ, իսկ բնույթով խորը աթեիստ, պարոն Մատզորոսը իրեն վատ էր զգում բավական երկար ժամանակ, և վերջապես որոշեց բժշկական քննություն անցնել հենց իր հիվանդանոցում։

Քննության ախտորոշումը եղավ քաղցկեղ։

Նրա գործընկերները նրան ասացին ամբողջ ճշմարտությունը: Նա  լինելով հիանալի բժիշկ ամեն բան շատ լավ հասկանում էր։
Դա քաղցկեղ է իր բարդագույն ձևերից մեկում, որը 100% դեպքերում տանում է դեպի մահ:

Նա անցավ լավագույն բժիշկների սենյակներով թեկուզ մի փոքր հույս ստանալու համար, բայց ոչ մեկ նրան անգամ մեկ ամսվա կյանքի հույս չտվեց։

Այս դժվարին պահին նա իր սրտի խորքից դիմեց Աստծուն, որին նա չէր հավատում, որին միշտ ծաղրել էր և անարգալից խոսքեր էր ասել նրա մասին։

– Աստված, ես չէի հավատում քեզ, ես միշտ ասել եմ որ դու հորինվածք ես: Ես կարծում էի, որ ամբողջ ուժը մարդու եւ գիտության մեջ է: Ես համոզված էի, որ գիտությունն է թագավորում և նրանով կարելի է ամեն բան անել, ամեն խնդրին լուծում տալ, և չկա այդպիսի հիվանդություն, որ չի կարող բուժել մեր գիտությունը։ Բայց տես հիմա ես մեռնում եմ։ Տես, հիմա ամեն ինչ կորցրել է իր արժեքը: Ընդունիր իմ ապաշխարությունը, և եթե ինձ արժանի կհամարես, օգնիր ինձ։ Դու իմ միակ հույսն ես։

Այդ պահին ինչ-որ մեկը թակեց դուռը: Երիտասարդ գեղեցիկ բժիշկ ներս եկավ: Մատզորոսը երկար տարիներ էր աշխատում այդ հիվանդանոցում և շատ լավ ճանաչում էր բոլոր բժիշկներին։ Սակայն այս բժիշկին առաջին անգամ էր տեսնում։

Երիտասարդ բժիշկը հարցրեց,

– Ինչպե՞ս ես,

Մատզորոսը պատասխանեց,

– ես մահանում եմ գործընկեր,

– ոչ, դու չես մահանա, – պատասխանեց նա, –  ես քո ամբողջ հիվանդությունը իմ վրա եմ վերցնում հենց հիմա :

Մատզորոսը ծիծաղեց և ասաց նրան,

-գործընկեր իմ մազերը սպիտակել են այս հիվանդանոցում, և ես լավ գիտեմ, որ եթե մարդ մահացու հիվանդ է, նույնիսկ իր հարազատ մայրը չի կարող օգնել նրան և իր սեփական երեխայի հիվանդությունը վերցնել ։

Ես նա եմ ումից դու օգնություն խնդրեցիր մի քանի րոպե առաջ, – պատասխանեց երիտասարդ բժիշկը մեղմ ժպտաց և դուրս եկավ:

Մատզորոսը հիվանդանոցի միջանցքներում սկսեց փնտրել և հարցնել երիտասարդ բժշկի մասին: Գործընկերները ասացին, որ այդ հիվանդանոցում նման մարդ չի աշխատում։

Աթեիստի սրտում մի բան փոխվեց, և նա պնդեց որպեսզի նրան ևս մեկ անգամ հետազոտեն։

Հետազոտության արդյունքները ապշեցուցիչ էին, նա լիովին առողջ եր։

Շատերը տեսել են այս երկու բժշկական քարտերը, մեկը՝ քաղցկեղի հաստատման մասին , մյուսը՝ լիովին առողջ լինելու։

Շատ բժիշկներ ապաշխարեցին այդ հրաշքի շնորհիվ, իսկ Մատզորոսը իր կյանքը նվիրեց Հիսուսին և իր բոլոր հիվանդներին վկայում էր նրա անսահման զորության և սիրո մասին։

Աղբյուրը՝ avetaber.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ