27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն. Արա Բաբլոյան

«Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն և համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև»,-այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր գործընկների, առավել ևս` բարեկամների շահերը միմյանց հակադրելու ձգտումով: «Հակառակը` մենք միշտ ձգտել ենք համադրել այդ շահերը: Սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկերների կողմից»,- ասաց նա:

Բաբլոյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ միջև կնքված նոր համաձայնագիրը եզակի է այն առումով, որ կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ԵՄ երկրների միջև:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ