26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր ներկայացուցիչների վրա ուշադրություն դարձրեք. փոխնախարարը՝ Գագիկ Մակարյանին

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան խորհրդարանում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով լսումներին մի քանի կետ նշեց, որոնք արտահայտում են ոլորտի հիմնական խնդիրները: Մասնավորաբար, ՀՀ-ի սոցիալ-աշխատանքային ցուցանիշները տարածաշրջանում շատ ցածր են, ունենք ցածր արտադրողականության եւ ցածր մրցունակության խնդիրներ, հավելյալ արժեք երեք ոլորտում է ստեղծվում`ՏՏ, ինժեներական եւ դեղագործական: Նա կարծում է, որ Հակամենաշնորհային հանձնաժողոը պետք է զբաղվի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի ոլորտով: 

«Եթե չունենք մակրո եւ միկրոտնտեսական զարգացման քաղաքականություն, չենք կարող խոսել կրթության, ըստ այդմ նաեւ տնտեսության զարգացման մասին»,- ասած նա`հավելելով, որ Հայաստանի դեպքում ամենակարեւորը զբաղվածութանը միտված մակրոտնտեսական քաղաքականությունն է:

«Մենք ոչ թե գիրք պետք է գրենք, այլ տեխնիկական փաստաթուղթ»:

Ինչ վերաբերում է գործատու- կրթական համակարգ կապին, ապա Մակարյանն ասաց. «Քյաշ փողով չէ միայն գործատուների ներդրումը կրթական համակարգում, դա նաեւ մեր ժամանակն է եւ ինտելեկտը»:
Գագիկ Մակարյանը դժգոհ է նաեւ աշխատաշուկայի մոնիտորինգի համակարգերից, դրանք ճկուն չեն: Բանախոսը նաև բավարար չգնահատեց քոլեջների եւ գործատուների հարաբերությունները: Նա օրինակներ բերեց Դանիայից: 

Իսկ Երեւանի առաջին քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանն արձագանքեց,  թե դանիացի գործատուի եւ հայ գործատուի միջեւ համեմատությունը չի հասկանում, գոնե նրանց բիզնես մտածողությունները շատ տարբեր են: Իրենք աշխատում են գործատուների հետ, խնդիրը դա չէ, բայց միայն դա էլ լուծում չէ:
Գագիկ Մակարյանի դիտողությունը`քոլեջների ղեկավարները արտասահմանում վերապատրաստումներ են անցել, բայց հետեւություններ չեն արել, Պարույր Սանթրոսյանին դարձյալ դուր չեկավ: Ինքն իր օրինակներով փորձեց հակառակը ցույց տալ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Վահրամ Մկրտչյանն էլ որոշ դեպքերում համամիտ չէր Գագիկ Մակարյանի դիտարկումների հետ: Հորդորեց. «Ձեր ներկայացուցիչների վրա ուշադրություն դարձրեք: Միայն աշխատաշուկան չի կարող կրթություն պատվիրել, նաեւ կրթությունն է աշխատաշուկա թելադրում: Տասնյակ տարիներով հետազոտությունները մնում են դարակներում, մինչեւ ներդրողին գտնեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ