27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել եւ վնասել մեզ. խորհենք գիշերը Աստծո մասին

Զղջալ, չի նշանակում ասել. «Ցավում եմ կատարվածի համար»: Քննիր անցյալդ, և կհասկանաս Աստծո ողորմածությունը: Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո սեփական կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր «չի կարելիները», որ արել ես թաքուն, ու չես պատժվել:

Այ դա Աստծո ողորմածությունն է քո հանդեպ, մեծագույն սերն է քո նկատմամբ, եթե այդքանը մտաբերես, կլինի որ  Աստվածաշունչը մասսամբ հասկացար, ու հիմա քեզ մնում է միանալ Աստծուն և գոհություն հայտնել եղածի համար, և գալիքը ապավինել Աստծուն հաղորդակից լինելով նրա Սուրբ Մարմնի և Արյան խորհրդին ամեն կիրակի ճաշակելով այն, որը զորացնում է մեզ, տալիս է ուժ հետզհետե ունենալ մեղքի գիտակցություն, մտնել ապաշխարության դռնից ներս և քայլել Լույսի հետևից:

Առանց եկեղեցու մենք անցանկապատ տարածք ենք, որտեղ ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել և վնասել մեզ: Նայիր քեզ անկեղծորեն և կտեսնես Աստծո մեծությունը և պահանջը քեզնից: Փառք Աստծո այսքան ներողամտության համար: Սբ. Գր. Տաթևացին ասում է.

Առանց հովվի հոտը բաժին է դառնում գազաններին եւ կորչում, իսկ առանց այգեպանի եւ մշակի պարտեզն ու այգին՝ խոպանանում ու անպտուղ դառնում: Խորհենք գիշերը Աստծո մասին, և լուսաբացին քայլենք միասին:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ