26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թողեք մարդիկ լուռ սգան…»

«Դուք գոնե մոտավոր պատկերացում ունեք, թե Մարտակերտում քանի զինվոր է ծառայում ու քանի սպա և պայմանագրային կա: Ես վստահ եմ , որ նույնիսկ մոտավոր պատկերացում չունեք, բայց դա ձեզ չի խանգարում բամբասանքի մակարդակի՝ «հարևանիս հոպարի տղու աներձագը ասելա» , խոսակցությունները լցնենք համացանց ու խիստ անհանգիստ դեմքի արտահայտությամբ հայտնեք ձեզ «հայտնի» զոհերի քանակը:

Ես վստահեմ , որ նման լուրեր տարածողները, բացի առաջին մեկ-երկու աղբյուրից, որոնք իրականում հաճույք են ստանում մարդկանց իրար խառնելուց, մնացածը իրոք անհանգիստ են ու այդ կերպ փորձում են տեղեկություն ստանան: Բայց արդյոք ձեր տեղեկատվական ծարավը հագեցնելու ցանկությունը ավելի թանկ է , քան զինվորների և սպաների հարազատների հոգեվիճակը: Դուք գոնե հասկանում եք, թե նման օդում կախված լուր կարդալուց քանի ընտանիք է սարսափի մեջ ապրում:

Զոհի և վիրավորի մասին լուրը հարազատներին հասցնելը շատ պատասխանատու գործ է, թողեք մարդիկ լուռ սգան, դուք իրականությունը մեկ օր հետո էլ,
որ իմանաք բան չեք փոխի»:

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ