27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն կմեկնարկի ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։
Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտացված դպրոցի երգչախումբը և ժողովրդական գործիքների համույթը։ Կոմպոզիտորի ռոմանսների կատարմամբ հանդես կգան Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետակն կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով կեզրափակվի հոբելյանական միջոցառումը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայքէջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ