27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նժդեհը հայ ազգի հերոսն է, անկախ նրանից ինչ կմտածեն Մոսկվայում կամ այլ տեղերում

Lragir.am-ի թղթակիցը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ.

 Պարոն Շարմազանով, «Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար, քաղաքագետ Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս համեմատությունը՝ հաշվի առնելով, որ այն ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաընկերությունն է:

Անկախ նրանից՝ ով է հեղինակը, ում հեռուստաընկերությունն է, ես բազմիցս խոսել եմ բովանդակության մասին: Ոչ միայն ինձ համար, այլ հայության համար Գարեգին Նժդեհն անքննարկելի հերոս է, մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, և դա չի էլ քննարկվում: Հիմա սա Վաշինգտոնի, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության, թե Չինաստանի կամ Իրանի կամ ԵՄ որևէ պետության… իմ կարծիքի վրա դա բացարձակապես չի ազդելու: Երկրորդ՝ ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մեր պետության ԱԺ փոխնախագահը ինչ-որ մի լրատվամիջոցով մի տիկնոջ հաղորդում կամ հարցազրույց դնի մեկնաբանի: Ունենք բազում քաղաքագետներ, հարգելի լրագրողներ, որ կարող են պատասխանել: Ես չեմ հիշում, որ ձեր որևէ հրապարակում ՌԴ Պետդումայի փոխնախագահը մեկնաբանի: Իմ բոլոր կարծիքները Նժդեհի մասին ուժի մեջ են՝ անկախ նրանից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից թե Բրյուսելից, Անկարայից թե Պեկինից կլինի, Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսն է, և Նժդեհի անունը շահարկել և ՀՀԿ-ն կապել ֆաշիստական սիմվոլիկայի հետ, տգիտություն և անհեթեթություն է, ընդամենն անգրագիտության արդյունք է: Իմ գիտական հետազոտության թեման մեծապես կախված է եղել և կապված է Նժդեհի հետ: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ իմ քաղաքական կյանքի ամենալուսավոր օրերից մեկը եղել է այն օրը, երբ ինձ՝ Էդուարդ Շարմազանովին, պատիվ է վերապահվել Նժդեհի արձանի բացմանը խոսք ասել:

Որքան էլ Դուք նշում եք, որ սա մեկ հոգու անձնական կարծիք է, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ սա քաղաքական պատվեր է հենց ՀՀԿ-ի դեմ: Չեք կարծում, որ սրա հետևում քաղաքական շահեր են թաքնված:Չեմ կարող ենթադրություններով խոսել: Մի բան կարող եմ ասել, որ գոնե այս փուլում հայ-ռուսական հարաբերությունները բավական դինամիկ զարգանում են: Վերջերս տեղի է ունեցել նախագահներ Սարգսյանի և Պուտինի հանդիպումը, այս պահին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է Երևանում: Մենք ունենք շատ նորմալ ստրատեգիական զարգացող հարաբերություններ: Մեկ անգամ էլ ասել՝ ինչքան ռուսների համար Ալեքսանդր Նևսկին է հերոս, այնքան մեզ համար համար Գարեգին Նժդեհը: Ինչու եմ Նևսկու հետ համեմատում, որովհետև իրենք Նևսկուն սրբացնում են, թող հասկանան՝ ով է Նժդեհը մեր ազգի համար: Եվ երկրորդ՝ ամենակարևորը՝ եթե իրենք հակաբոլշևիզմը նույնացնում են հակառուսականության հետ, ով բոլշևիկների քաղաքականության ջատագով չի եղել, ասել, որ իրենք հակառուս են եղել, ուրեմն ցավում եմ իրենց մտածողության համար: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ