27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր 2»-ի գործով դատավորը կմնա

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նստի ժամանակ  դատարանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Պաշտպանական կողմը դատավոր Արթուր Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատարանը չէր անդրադարձել ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը:

Արդեն հայտնել ենք, որ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել  դատարան նիստը հետաձգելու մասին: Պաշտպանական կողմը նշել էր, որ դատարան ներկայացած դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չեն ներկայացրել եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն: Սակայն, դատարանն այս միջնորդությանը չէր անդրադարձել: Պաշտպանական կողմը սա կողմնակալ վերաբերմունք էր համարել եւ ինքնաբացարկի միջնորդություն հայտնել դատարանին:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ