26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ և Արտեմ Ասատրյանի միջև աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են. Սահակյան

«Մամուլի հրապարակումները հերթական  հրապարակումների շարքից են, որոնք մամուլը հետաքրքրական են դարձնում: Իմ և Արտեմ Ասատրյանի միջև աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ խոսելով լուրերից, թե իր ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված են, և որ Սահակյանն այս նոր կառույցում ազատվում է հին կադրերից:

Սահակյանն ընդգծեց, որ շատ կոնստրուկտիվ աշխատանքներ են իրականացնում, որպեզի մատնանշված խնդիրները լուծում գտնեն:

«Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի ու սեփական դիմումի համաձայն հեռացվելու է, այստեղ սրա կադր, նրա կադր ասվածը տեղ չունի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ