26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել Էրդողանին

Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարգեին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարություն է տարածել պատրիարքությունը:

Ըստ հայտարարության՝ տեղապահ Բեքչյանը նամակում անդրադարձել է պատրիարքի ընտրությունների հարցին: Նշվում է, որ Բեքչյանը ևս մեկ նամակ ուղարկել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Այս նամակում նույնպես ներկայացվում է պատրիարքի ընտրության հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ վերջին շրջանում Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման հարցը կրկին հայտնվել էր փակուղում: Պատրիարքարանի և ընտրությունները կազմակերպող Նախաձեռնակ մարմինը, ըստ սահմանված կարգի,  ընտրությունների անցկացման մասին տեղեկացնող նամակ էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան: Պետական մարմինը սահմանված ժամկետներում որևէ պատասխան չէր տվել: Դրան զուգընթաց համայնքում խոսակցությաններ էին տարածվել, թե պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Վերջինը նշել էր, պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ