26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. Միշա

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալու «Բումերանգ» երգով, որով ցանկանում է բարություն տարածել աշխարհում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Միշան  ասել  է, որ  ջանք  ու  եռանդ   չի   խնայի  իր  երկիրն   աշխարհին  արժանիորեն  ներկայացնելու  համար:  

«Անելու   եմ  ամեն  ինչ,  որպեսզի  հաղթեմ»,-ընդգծել  է  Միշան:

Փոքրիկ  երգչի   պրոդյուսեր   Լիրա  Քոչարյանն  էլ  ասել  է, որ  իրենք   այժմ    բեմական   հագուստի  և  ներկայացման    վերջին  շտկումներն  են  անում:

«Այս  տարի   «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի նախապատրաստական  աշխատանքները  կատարում  ենք  ավելի  մեծ   խմբով: Եվ  դա   կրկին  հաղթելու  հույս  է  տալիս: Հավատացած եմ,  որ  մեր  հայրենակիցներն ու այլազգի  երկրպագուները  կքվեարկեն   Միշայի   օգտին»,- ասել է  Լ.  Քոչարյանը  և  ավելացրել, որ   ինքը  հավատում  է   մեր  ներկայացուցչի  կայացած  ելույթին:   

Նշենք, որ  9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան  2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում  և  զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

ՀՀ հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ