27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մալի հետ կքնին, մալի հետ կզարթնին». գյումրեցիները դժգոհ են (ֆոտո, տեսանյութ)

«Գյուղի է վերածվել Գյումրին․ Գյումրու տրանսպորտը կաշխատի մալերին դաշտ տանել-բերելու ժամերի պես․ մալի հետ կտանին, մալի հետ կբերեն», -ասաց Արա Սուքիասյանը Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցած Բիոսոֆիա հասարակական կազմակերպության «Մոնիտորինգ Գյումրու ներհամայնքային երթուղային տրանսպորտի սպասարկման որակի բարելավման համար» ծրագրով նախատեսված հանրային քննարկման ժամանակ: Կազմակերպությունը մոնիտորինգ է անցկացրել ՝ ուսումնասիրելով Գյումրու 6 երթուղիների աշխատանքը, լսելով նաև ուղևորների դժգոհությունը, առաջարկությունները։

Ծրագրի ղեկավար Համլետ Ղազարյանը նշեց. «Վարորդների արտաքինը ոչ միշտ է պատշաճ, հիմնականում չսափրված վիճակում են։ Որոշ վարորդներ ուղևորների նկատմամբ վատ վերաբերմունք ունեն, կոպտում են, ծխում են երթուղու ընթացքում, ցածրորակ երաժշտություն են լսում, նստատեղերի քանակից ավելի մարդկանց են սպասարկում Մասնակիցները ավելի լուրջ խնդիրներ բարձրաձայնեցին:

Որոշ երթուղիների սարսափելի վատ աշխատելը, սահմանված գրաֆիկը չպահպանելը, որոշների՝ ընդհանրապես չաշխատելը, վարորդների՝ օրվա ընթացքում իրենց տրանսպորտային միջոցի ղեկը մեկ այլ վարորդի փոխանցելը։ Իսկ ամենամեծ դժգոհությունը այն էր, որ շատ երթուղիներ երեկոյան ժամը 7-ից հետո չեն աշխատում: Խոսքը հատկապես 25 համարի երթուղուն է վերաբերում: Մուշ թաղամասը ունի մոտ 12.000 բնակիչ:IMG_20171116_121334

Բայց, չգիտես ինչու, ամենաշահավետ երթուղու համար ձեռնտու չէ երեկոյան սպասարկել բնակիչներին: Խոսքստացված երկար աշխատանքային ժամերով փորձարկումն էլ մնաց որպես հայտարարություն, բայց ոչ իրականություն: Այս և այլ երթուղիների նման աշխատանքի պատճառով գյումրեցիները դուրս չեն գալիս տնից: ժամը 6-ից հետո տնից դուրս եկան, այլևս կարող է չվերադառնան կամ լավագույն դեպքում հաջորդ օրը վերադառնալ: Իսկ եթե մարդը որոշել է թատրոն գնալ կամ զբոսնել ուրեմն տաքսիի գումար պետք է նախատեսի: Այդ է պատճառը, որ ժամը 7.30 Գյումրիի փողոցներում մանրադիտակով անգամ մարդու հետք անգամ հնարավոր չէ գտնել:IMG_20171116_125850

Մի զավեշտալի փաստ ևս հրապարակվեց․ օրինակ՝ թիվ 11 երթուղին սպասարկում է ընդամենը մի մեքենա, այս համարից օգտվողները ստիպված են 1,5 ժամ սպասել, մինչև մեքենան պտույտ կտա ու կգա, թեև նշված է, որ երկու մեքենա պետք է լինեն: Իսկ կիրակի այդ մեքենան էլ չկա, քանի որ վարորդի հանգստի օրն է։ Ամենավատ աշխատում է թիվ 14 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Քննարկմանը մասնակից Արա Սուքիասյանը նեղված էր նաև մեքենաների վրա փակցվող ցուցատախտակի մանր տառերից, որոնք հուշում են, թե ո՞ր ուղղությամբ է շրջում տվյալ միկրոավտոբուսը։ «Ցանկացած հարցի միակ պատասխանատուն քաղաքապետն է, և քաղաքապետն ինքն է ընտրել տրանսպորտի աշխատանքները կարգավորող պատասխանատուին, թող ինքը պահանջի նրանից։ Քաղաքապետ Բալասանյանի չինաստանամետ կողմնորոշումներն արտահայտվում են նաև երթուղայինների ցուցանակներում։ Մենք սովորաբար չինարենը օգտագործում ենք որպես անընթեռնելի բառի հոմանիշ, ասում ենք՝ չինարեն ես գրել։ Հիմա երթուղիներում մեր մայրենի լեզվով գրածները մոտեցրել են չինարենին, այսինքն՝ անընթեռնելի են, ով է այդ «խելացին», որ որոշել է, թե երթուղիների ճանապարհային հետագծի մասին տեղեկությունը պետք է 12 տառաչափով գրի», -նեղվեց Արա Սուքիասյանը։IMG_20171116_125842

Նա նաև նշեց, որ թիվ 12 համարը սպասարկող գծատերը, չգիտես ինչու, հրաժարվում է իր շահույթից՝ երեկոյան ժամը 21․20-ին կայարանում հայտնվելուց, երբ այդ ժամերին ամեն օր 4 վագոն մարդ է գալիս Գյումրի։ «Մի անգամ ես շատ դժվարություններ ունեցա, էդ տղան ասեց՝ հո մենք դեսպեից չենք, ախպեր ջան, քո կառուցվածքը ինձ չի հետաքրքրում, ինձ պետք է, որ երթուղին նորմալ սպասարկվի։ Հոգնե՞լ ես, թող փոխարինող գա։ Մի խոսքով, ես տեսնում եմ գրագետ մոտեցման բացակայությունը, եթե տրանսպորտի բաժինը նորմալ ղեկավար ունենա, ոչ թե միայն ի վիճակի լինի վարորդներին սաստելու։ Վարորդների համար ազդեցիկ մարդ լինելուց բացի,անհրաժեշտ է ընտրել նաև տրանսպորտային սպասարկումը կազմակերպող մասնագետի», -ասաց Արա Սուքիասյանը:IMG_20171116_125916

«Բիոսոֆիա» ՀԿ ղեկավար Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, «Վարորդների հետ ոչ թե սեմինար, այլ ռազբոռկա է պետք անել, իրանց համար պետք է ինչ-որ հեղինակություն գտնել, որ ինքն էլ էնտեղ բացատրի: Թերանում է նաև տրանսպորտի տեսչությունը, այդ կառույցը պետք է մոնիտորիգ անի, վերահսկի ու կարգավորի», -ասաց Գևորգ Պետրոսյանը։ Հարցերը շատ էր, պատասխանատուները բացակա: Քննարկմանը հրավիրած քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը չէր եկել։ Սեյրան Մարտիրոսյանն էլ եզրափակելով քննարկումը ասաց, «Իմ համար անընդունելի է էդ աստիճան գավառամիտ, անպատասխանատու տեղական իշխանություն ունենալը: Քաղաքապետ Բալասանյանը, որն ամեն խոսքի վկայակոչում է Հռոմի, Փարիզի, Բրույսելի օրինակները, տրանսպորտի հատվածին էլ պիտի ուշադրություն դարձնի, նրանից օրինակ վերցնի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ