27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն արքաները. Վազգեն Սարգսյանը հիշել է չծառայածների մասին նամակը. Առավոտ

Երեկ ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմսսմբ պարտադիր զինվո­րական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրեն­քում փոփոխություններ կատա­րելու նախագիծն էր քննարկվում եւ ուշագրավ էր, որ մի քանի որ|ատգամավորներ՝ Արտակ Զեյնալյանը, Վարդան Բոստանջյանը, Սերգեյ Բագրատյանը, աոաջարկում էին ընդհանրա­պես վճարը հանել եւ թույլ տալ, որ բանակից խուսափած 27 տարեկանները մտնեն հայրե­նիք՝ ազատվելով քրեական հե­տապնդումից: Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ տարօրինակ է, երբ պարտքը հայրենիքի նկատմամբ նայում են միայն բանակում ծառայելով, բայց երիտասարդը միայն այդ երկու տարով չի, որ արժեք է մեզ համար.

«Նրա ներկայու­թյունը, Հայաստանում ապրելը, ուղղակի ոտքերով կանգնած մնալը այս հողի վրա արժեք է»: Ըստ Զեյնալյանի՝ եթե ՀՀ-ն իր պոզիտիվ պարտավորությունը կատարեր, 10 հազարից ավելի երիտասարդների նկատմամբ պետք է հետախուզում հայտա­րարեր, բռներ, բերեր, բանտե­րում փակեր: Բայց սա միայն իրավական խնդիր չի, սա բա­րոյական խնդիր է՝ մենք ի՜նչ ու­ղերձ ենք հղում այս մարդկանց: Արտակ Զեյնալյանը հիշեց, որ Վազգեն Սպարապետին դեոեւս 90֊ականներին գրություն էր գրել այս թեմայով. «Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաեւ 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարա­պետն ինձ ասաց՝ նամակի վեր­ջում գրել էիր՝ պատժել կարող են բոլորը, իսկ ներել՝ միայն ար­քաները: Ես կարծում եմ’ մենք պետք է այս գումարը գոնե առնվազն այսքանը թողնենք եւ ավելի ճիշտ կլինի, որ ընդհան­րապես գումարը հանենք, մար­դիկ կարողանան վերադառնալ Հայաստան եւ հայրենիքում ապ­րեն»:

ՊՆ-ի առաջարկով նախագ­ծում նշվում էր, որ վերջին ան­գամ պետք է թույլ տան, որ ժամկետը երկարացվի եւ բանա­կից խուսափած 27 տարեկան­ների նկատմամբ քրեական հե­տապնդումը դադարեցվի: Ամեն անգամ պատգամավորների կամ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այդ ժամ­կետները երկարացվում են եւ հայրենադարձության նպատա­կով թույլ են տալիս, որ 27 տարին լրանալուց հետո երիտա­սարդները գան հայրենիք՝ չնա­յած չեն ծառայել բանակում: Սակայն հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո այլ լու­ծում գտան:

Օրենքի համահեղի­նակ Կսսրինե Աճեմյանը, ներկա­յացնելով նախագիծը, ասաց. «Մենք չենք կարող ամրագրել դրույթ, որ սա վերջին անգամ է, սակայն կառավարությունը հա­մարում է, որ սա կարող է օգ­տագործվել, այդ պատճառով եզրափակիչ դրույթում ամրագ­րել ենք, որ սույն օրենքը ուժի մեջ է մինչեւ 2019-ի դեկտեմբե­րի 31-ը»:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ մեր նպատակը որն է՝ ժամկետը եր­կարացնելով գումար հավաքագ­րե՞լը, թե թույլ չտալը, որ երի­տասարդները բանտեր նստեն: Կարինե Աճեմյանը պատասխա­նեց. «Մենք ոչ թե մտածում ենք անպայման բյուջե լցնել, այլ մտածում ենք, որ պահանջը կա: Բայց արդյոք սա ազնի՞վ է ծառայած տղաների հանդեպ: Մենք գումարները բարձրացնում ենք: Եթե մարդիկ հնարավորու­թյուն ունեն, ուզում են վերա­դառնալ օրենքով նախատես­ված գումարները իրենք պիտի վճարեն, դա ոչ թե գերխնդիր է, դա միջոց է»:

Թանդիլյանն ասաց, «եթե հայրենադարձու­թյան խնդիր ենք լուծում, այդ գումարները, որոնք պետք է վճարեն եւ ազատվեն հետապն­դումից, գումարն ավելացնելու իմաստը չեմ տեսնում: Դուք էլ ասացիք, որ երբեմն մարդիկ մեկնել են փոքր հասակում՝ իրենց կամքից անկախ, եւ դրա համար բեռ ծանրացնել իրենց վրա, կարծում եմ՛ արդարաց­ված չի, եթե մենք լուծում ենք այդ խնդիրը: Իսկ եթե այլ խն­դիր ենք լուծում, հասկանալի չի՝ քրեական հանցագործությունը ինչպես ենք փոխարինում դրա­մական փոխհատուցմամբ»:

Կա­րինե Աճեմյանն ասաց, որ տարբեր երկրներից անընդհատ իրենց զանգահարում են եւ ցանկանում են վերադառնալ. «Արդյոք ճիշտ կլինի, որ նրանք չգան: Մեր բանակը քանի որ խնդիր ունի, պետք է այնպես հարցը լուծենք, խստացնենք, որ մարդիկ նախօրոք չմտածեն՝ զինակռչից խուսափելու համար գնան երկրից, հետո վերադառ­նան: Ամենաօպտիմալ տարբե­րակն է ընտրվել»:

Ըստ ՀՅԴ-սկան Ռոճիկ Մա­նուկյանի՝ «Նպատակն է հնա­րավորություն տալ երիտասարդ­ներին վերադառնալ հայրենիք: Մյուս կողմից՝ այս օրենքով նպաստում ես որոշակի ձեւով դասալքությանը: Մեր շատ հայ­րենակիցներ, շատ պարտաճա­նաչ ծնողներ, որոնք սոցիալա­կան խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուոքում, իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են, այստեղ ծառայել են, նորից հետ են գնացել: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ