27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վիգեն Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ բանակի հետ կապ ունի. Ա. Սիմոնյան

«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ այս  զինծառայության մասին օրենքը ընդամենը ծառայում է մի մարդու՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փիառին: «Նա ուզում է ցույց տալ, որ բանակի հետ կապ ունի, դառնալ բանակի մաս: Բայց այսպես բանակի մաս չեն դառնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նրա խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի փոփոխությամբ տարկետման իրավունքից զրկվելու են ընդամենը 100-120 հոգի։ Տարեկան տարկետման իրավունքից օգտվում էր ընդամենը 140 ուսանող, որոնց մի մասն էլ իգական սեռի ներկայացուցիչներ են։ 

«Պետք է հասկանալ՝ այս ամենի նպատակը ինչումն է և ինչի համար է արվում։ Կարծում եմ՝ պաշտպանության նախարարի նախաձեռնությունն է, նա փորձում է աչքի ընկնել որևէ քայլով բանակի հետ կապված։ Պաշտպանության նախարարն իր ամբողջ կարիերայի ընթացքում եղել է կատարող, նա որևիցե անհատական գործունեությամբ չի զբաղվել։ Սա առաջին քայլերից մեկն է և ասեմ, որ անհաջող սկիզբ է որպես քաղաքական գործիչ իր համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը։Ալեն Սիմոնյանի կարծիքով՝  բանակից խուսափելու  համար ոչ թե գիտությամբ են զբաղվում, այլ  առողջական ինչ-ինչ խնդիրներով  են խուսափում բանակից: Հետեւաբար, թող պետությունը սրան ուշադրություն դարձնի:

«Մենք 90-ականների սկզբին, երբ բուռն ռազմական գործողություններ էին, երբ երկրաշարժից հետո իրավիճակ ենք ունեցել, բանակում ծառայողների խնդիր չենք ունեցել։ Վերջերս ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ մենք դասալիքների, պատերազմ չգնալու հետ կապված խնդիր չունենք»,- ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ