26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վստահ եղեք մի բանում, երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ տեսակետին, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն արտագաղթի պատճառ է դառնալու։ 

«Ես ժամանակին պայքարել եմ ուսանողների իրավունքների համար, բայց մեզ նույնիսկ նախարարի օգնականը չէր ընդունում, էլ ուր մնաց վարչապետ: Ես հորդորում եմ րանց դադարեցնել հացադուլը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ օլիգարխների ու պաշտոնյաների որդիները բանակից խուսափելու ելքեր չեն գտնի, Շարմազանովը պատասխանեց. «Վստահ եղեք մի բանում, երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ»։

Հարցին 2-ամյա պարտադիր կրթության պայմաններում, երբ անձը դպրոցն ավարտում է 18 տարեկանում, ինչպե՞ս կարողանա մինչև 18 տարեկան հասնելը կրթության, գիտության բնագավառում բացառիկ հաջողություններ ունենալ, որ հասկանան` անձը պոտենցիալ գիտնական կամ աշխարհահռչակ անձ դառնալու ճանապարհին է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես 4-րդ դասարանում բազմաթիվ օլիմպիադաների եմ մասնակցել: Եթե երեխան միջազգային օլիմպիադաների է մասնակցում, դրանից հետո էլ ի՞նչ կա պարզ դառնալու, որ նա ասենք ֆիզիկայի ոլորտում տաղանդավոր է: Նա արդեն բացառիկ ընդունակության երեխա է, սա կարող է չափանիշներից մեկը լինել, որ տրամադրվի այդ տարկետումը: Հեչ էլ անհնար չէ դպրոցական երեխային շնորհների մասին դպրոցում պարզել դպրոցում: Միջազգային օլիմպիադաներում քավոր-մավոր, հոպար և  այլ հարաբերությունները բացակայում են, և ամեն ինչ արդար կլինի»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ