26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ, անգամ ցինիկ է պահում»

«Առաջին հերթին թող բանակում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտվեն, որպեսզի գնացողների մոտ վստահություն լինի։ Արդյոք այս օրենքով դադարեցվելո՞ւ են նվաստացումները։ Այս ամեն ինչը կարգի բերեք, դադարեցրեք և հետո նոր պահանջեք, որ բոլորը գնան ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծից:

Նա ընդգծեց, որ գիտության և կրթության որակն այժմ էլ բավականին վատ է, բայց օրենքի ընդունումից հետո էլ ավելի է վատանալու։ «Այդ ընտրություններ կոչվածով իշխանությունը ցույց տվեց, որ ինքը ջախջախել է հասարակությանը և միահեծան կարող է իշխել։ Սրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ, անգամ ցինիկ է պահում, և այլևս որևէ ընդդիմությունից ոչինչ չի սպասվում։ Այս համատեքստում է պետք դիտել օրենքի փոփոխությունը, այսինքն՝ մտածում են՝ ոչ մի բան էլ չի լինելու, անցկացնելու ենք»,- նշեց նա:

«Ես  օրենքի տրամաբանությանը, գաղափարախոսությանը կողմ եմ»,- ասաց կրթության փորձագետ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: 

Փորձագետի խոսքով՝ եթե այս օրենքն ընդունվեր 1996-97-ին,  այսօր ժամանակ չէինք կորցնի:  «Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի»,- ասաց  Բախշյանը:

Անահիտ Բախշյանը համաձայն չէ, որ գիտությունը կտուժի, եթե տարկետման իրավունքը կվերացվի. «Գիտության նկատմամբ մեր պետության կողմից չափազանց անհարգալից, նվաստացնող ֆինանսավորում կա: Գիտությունն արժևորված չէ մեր երկրում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ