26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները

Կոպենհագենի օդանավակայանը դադարել է ընդունել թուրքական ավիաընկերության թռիչքները:
 
Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական «Atlasglobal»  ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
 
Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում է ««Atlasglobal»-ի բոլոր եվրոպական թռիչքներին:
 
Ներկայումս դանիացի իրավապահ մարմինները օդանավակայան ժամանած թուրքական ինքնաթիռը հետախուզում են և թույլ չեն տալիս շարունակել թռիչքը:
 
Աղբյուր՝  Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ