27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը մեկնում է ԱՄՆ. մեկնարկում է համահայկական ընդվզումը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կողմ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի դեմ տարվող դասադուլին։

«Երիտասարդները իրենք պետք է իրենց առաջ դնեն խնդիրը եւ այն դարձնեն զանգվածների խնդիր, իհարկե, մեր աջակցությունը կցուցաբերենք իրենց, բայց միանալու կամ չմիանալու խնդիր չունենք, մենք ողջունում ենք իրենց պայքարը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Բանակում բարեփոխումները պետք է լինեն համալիր, ոչ թե այս օրինագծի տեսքով:  Եթե գիտությանը եւ կրթությանը չես տրամադրում գումար, չես կարող ունենալ լավագույն  պաշտպանությունը, բանակը»։

Նա հայտարարեց, որ մեկնում է ԱՄՆ, այստեղ հայաշատ քաղաքներին տեղեկացնելու են իրենց պլանների մասին: Մենք պատրաստվում ենք մեծ համահայկական ընդվզմանը, որը ընդգրկելու է նաև Հայաստանից դուրս բնակվող հայերին: 

Հենց մեր այցելության նպատակը ԱՄՆ նաև դա է ենթադրում։ Մենք մեր հայրենակիցներին պետք է ուղղորդենք, որ նրանք նույնպես զբաղվեն Հայաստանում քաղաքական կյանքով, պահանջեն իրենց քաղաքական իրավունքների հարգում, որն այս պահին տեղի չի ունենում»,- ասաց նա։

Ըստ Փոստանջյանի՝ այս ավտորիտար քաղաքական կառուցվածքի ապամոնտաժումը ենթադրում է մի շարք սահմանադիր օրենքների ընդունում, առանց որի մենք չենք կարող շարժվել առաջ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ