26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թույլ չենք տա, որ մեր երեխաներին պղծեն »/տեսանյութ/

«Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող քրեական օրենսգրքի փոփոխությունները ցավոք սրտի հանրային քննարման դաշտում նախապես չեն դրվել»,-այսօր՝ նոյեմբերի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ  Հայկ Նահապետյանը:

Նահապետյանը անդրադարձավ «Քրեական օրենսգրքի» նախագծին , որտեղ իր խոսքով առկա են միասեռականների իրավունքների գերակայության վտանգներ ու ռիսկեր: 

«Մենք որպես քրիստոնյա հայեր շատ լավ գիտենք այդ խմբի վտանգների մասին»,-մանրամասնեց բանախոսը:

Նրա խոսքով՝ եվրոպական բարքերը Հայաստան բերելու փորձ է արվում.« Այնտեղ 6 տարեկանից երեխաները սեռական դասընթացներ են ամցնում և 12 տարեկանում իրենք են որոշում իրենց սեռը: Երեխային պարտադրում են շաբաթը մեկ օր հագնել մյուս սեռի հագուստը: Սա պղծություն է և մենք թույլ չենք տա, որ նրանք քարոզչության շնորհիվ մեր երեխաներին պղծեն ու այլասերեն»:

Հայկ Նահապետյանը մտահոգ է, քանի որ  Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում  որոշ դրույթներ կան, որով Հայաստանը հանձն է առնում հիմնարար ազատությունների, այդ թվում փոքրամասնությունների ազատությունների իրավունքի պաշտպանությունը : Նահապետյանը հայտնեց, որ ինքը  դեմ է այդ համաձայնագրի ստորագրմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ