27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը. Դեդը հունից դուրս եկավ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանոււր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր-2»-ի գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ)  հայտարարությամբ է հանդես եկել :

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը փորձել  հեռանալ խորհրդակցական սենյակ, սակայն Մարտիրոս Հակոբյանին հաջողվել է հանդես գալ հայտարարությամբ:

«Արդարատությունը սուրբ  գործ է,  մաքուր տաճար, այստեղ պետք է մտնել մաքուր խղճով եւ արդար հոգով: Դահճիները որոշել են սեփական ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին Արթուր Սարգսյանին: Արդարությունը զայրույթից պոռթկաց: Դուք թշվառական նողկալի հաճոյակատար, դուք ստրուկ կամակատար, չարժե անգամ հիշել ձեր անունները….իմացեք մենք հին ազգ ենք պատմության ընդերքից եկող: Ես եկել եմ դարերից ու գնում եմ դեպի դարերը, ինչպես քայլող պատմություն… ով, ողորմելիներ, այսօր զրպարտությունը ձեզ համար կապիտալ է կուտակում, իսկ վաղը լուսառատ արշալույսին, որի գալստյանը ես երբեք չեմ կասկածում, ձեր զրպարտությունները սեւ օձ կդառնան եւ կփաթաթվեն ձեր վզին, իսկ ես կլինեմ սարի գագաթին, ամենքին ի տես իսկ ձեզ այդ սեւ օձը թոկ դարձած կքաշի կմխրճի պատմության անտակ ճահիճը…

Եվ այսպես փորձում են շղթայված պահել արդարությունը ու ամենազարհուրելին այն է, որ դու լիարժեք արդար ես քո ժողովրդի, քո նոր հայրենիքի առջեւ, խղճի առջեւ, բայց չես կարող համոզել, լսող չկա: Ով զրպարտիչներ, ստոր տականքներ դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը, դուք նողկալի եք ինչպես Հուդան ու Յագոն….»,-հայտարարել է Մարտիրոս Հակոբյանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր-2»-ի գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ