26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք էլ էինք անառակ հաճույքների գերին

Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված: Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց:

Բայց հետո Աստված՝ մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց մեզ ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար: Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ: Աստված մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին առատորեն թափեց մեզ վրա, որպեսզի Քրիստոսի շնորհով արդարացած՝ ժառանգենք հավիտենական կյանքը, որի հույսն ունենք: 

Ինչ որ ասում եմ, ստույգ է, և ուզում եմ, որ շեշտը դնես այս կետերի վրա, որպեսզի Աստծուն հավատացողները հետամուտ լինեն բարի գործերի, որովհետև ա՛յդ է բարին և օգտակարը մարդկանց համար:

(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 3:2-8)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ