26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է»

Հին Կտակում, Ղևտացիների գրքում (ԺԸ-22-30) Աստված այլասերվածների մասին խրատում, զգուշացնում, և ապա, չլսողներին սպառնում է ոչնչացման մատնել.

«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ: Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է»:

Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանե՛մ- վտարեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի՛ դարձավ, Ես վե՛ր հանեցի նրա անօրենությունները, և երկիրը զզվե՛ց իր բնակիչներից: Պահպանեցե՛ք Իմ օրենքներն ու Իմ բոլո՛ր պատգամները: Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը այդ պղծությունները երբևէ չգործի, որովհետև այդ պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, և երկիրը պղծվե՛ց:

Խուսափեցե՛ք նմանների կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկա՛նք չզգա, ինչպես որ նողկա՛նք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից: Ով որ կատարի նման պի՛ղծ արարքներ, նա պիտի վերանա՛ իր ժողովրդի միջից: («Պիտի վերանա» արտահայտությունը այդ անձի, անձանց մահապատժի, բնաջնջման մասին է խոսում, քանի որ գրաբարով բառացի է այդպես.

«Զի ամենայն մարդ՝ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն՝ որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց»: «Յուրաքանչյուրը, ով կատարի այդ պղծություններից որևէ մեկը, պիտի նմանները մարմնապես սպանվեն, (պատիժն) ստանալով իրենց ժողովրդից»: Այստեղից է նաև Աստծո օրենքի քարկոծումով սպանումը, որ ժողովուրդն էր ըստ օրենքի իրագործում: Մ.Ո.): Կատարեցե՛ք Իմ պահանջները, որպեսզի չկատարեք այն բոլոր օրինազանցությունները, որ ձեզնից առաջ կատարվել են, և մի՛ պղծվեք դրանցով, քանզի Ե՛ս Եմ ձեր Տեր Աստվածը’’»:

«Աստվածաշունչը միասեռականների և նրանց համար սահմանված ահեղ դատաստանների մասին» գրքույկից: 

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ