27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվ հեշտ է, և դժվար Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը

Միջազգային հարաբերությունների փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանում և հեշտ է,  և դժվար  է պայքարել կոռուպցիայի դեմ: <Ցանկացած մարդ Հայաստանում կարող է ասել, թե ով է կոռումպացված, ուղղակի ձևով այդ մարդկանց չեն կանգնացրել, իշխանությունն իր դեմ չի պայքարելու, բայց այստեղ կա օպտիմիստական լավ բան:

Այն խնդիրները, որ փորձում է  լուծել իշխանությունը՝ դեմոգրաֆիա և այլն, կապված է կոռուպցիայի հետ, հնարավոր չէ առանց դրա>,-վստահ է Իգիթյանը: Նա նկատեց, որ այս կամ այն ձևով կոռոմպացված մարդկանց ճնշելու են ընտրություններից ընտրություն, որովհետև ստեղծվելու են ֆինանասկան բևեռներ:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին ստորագրվելիք Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնագրին, ասաց, որ կողմերի համար որևէ խորթ սկզբունք չկա: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ անդամ որոշ պետություններ չստորագրեն Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթը, ինչպես օրինակ՝ Հունգարիան, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: 

«Այս փաստաթուղթը անկապ սկզբունքներից բաղկացած փաստաթուղթ չէ: Եթե փորձենք պարզ բացատրել, թե ինչի մասին է այս փաստաթուղթը, ապա կարող եմ ասել, որ, այսպիսով` Հայաստանն ստանձնում է պարտավորություն իրականացնել մեր Սահմանադրության մեջ ամրագրված կետերը, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, իսկ Եվրամիությունը պարտավորվում է ցույց տալ այն արդյունավետ ճանապարհը, թե ինչպես իրականացնել դրանք, որոշ դեպքում աջակցելու է խորհուրդներով կամ ֆինանսական միջոցներով»,- ասաց Իգիթյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ