26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շոկային գներ անշարժ գույքի շուկայում

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել և գերազանցում է 10 տարվա նվազագույն մակարդակը: Տնտեսագետներն այս միտումը որակում են որպես նախաճգնաժամային ազդակ:

Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ չի կարելի այս միտումը միանշանակ որակել որպես նախաճգնաժամային ազդակ: «Դրա մասին մենք խոսել ենք մի քանի անգամ. իմ շուրթերից, վարչապետի շուրթերից դուք լսած կլինեք, որ 2013թ-ից այս կողմ ՀՀ-ն մտել է ավելի ցածր տնտեսական աճի գոտի։ Ինչու, որովհետև երկու տեսակի արտաքին բացասական շոկ մեր վրա ազդել է։ Ազդել է միջազգային հանքահումքային մետաղների գների կտրուկ անկումը` 3 անգամ ընկել է, ազդել է նաև ՌԴ-ի տնտեսության անկումը։ Բնականաբար, նման անկումների դեպքում մեզ մոտ պետք է տեղի ունենար պահանջարկի անկում: Դրա մասին մենք ինքներս ենք ասել։ Արդյոք պետք է արտացոլվե՞ր ինչ-որ ժամանակում անշարժ գույքի շուկայում, այո՛, անշարժ գույքի շուկայում պետք է դիտվեր պասիվություն, որովհետև հանրության եկամուտների նվազում է եղել` կախված նրանից, որ տրանսֆերտները կրճատվել են 36 տոկոսով»,-բացատրեց նա:  

Նախարարը հավելեց՝ եթե մարդկանց եկամուտները նվազում են, այնպես չէ, որ անշարժ գույքի գներն անմիջապես արձագանքում են: «Օրինակ` 2008-2009թթ-ին, եթե ուշադրությամբ նայեք, թե անշարժ գույքի շուկայում ինչ կատարվեց, կնկատեք, որ 2009թ-ին, երբ մենք նույնիսկ խորը ճգնաժամ ունեցանք, 14 տոկոս անկում արձանագրվեց, և հանրության եկամուտներն էապես նվազեցին, որովհետև տրանսֆերտները 30 տոկոսից ավելի նվազեցին, այնպես չէ, որ անշարժ գույքի գներն անգամներով ընկան, ժամանակի ընթացքում դա նկատվեց»:

Վարդան Արամյանը նշեց, թե տնտեսական անկում և իրավիճակում հետագա խորացում թույլ չտալու համար Կառավարությունը պարտադրված եղավ հակաբյուջետային ընդլայնողականության քաղաքականություն վարել:

«Որովհետև 2-3 տարիների ընթացում տրանսֆերտները շուրջ 860 մլն դոլարի չափով կրճատվել են։ Մենք նույնչափ էլ պարտք ենք վերցրել, որպեսզի գումարները բերենք տնտեսություն և տարբեր խողովակներով  ներարկենք տնտեսության մեջ։ Եթե դա չանեինք, ոչ թե կունենայինք 0,2 տոկոս տնտեսական աճ, կամ նախորդ տարի` 3, մենք երկու տարում կունենայինք ավելի խորը անկում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ