27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սարգիս Հովսեփյանը թողնում է մեծ ֆուտբոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և “Փյունիկ” ակումբի ավագ Սարգիս Հովսեփյանը հեռանում է մեծ ֆուտբոլից: Նա որոշում է  կայացրել ավարտել իր կարիերան` որպես ֆուտբոլիստ:  Այս մասին ֆուտբոլիստը հայտաարրություն է տարածել.

“Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ

-Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ “Փյունիկում”, և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը:

Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, “Փյունիկ” ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, “Փյունիկ” ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին ի դեմս ՝ Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին:

Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին՝ որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, որնոք աջակցել են մեզ:

Կցանկանայի նաև հիշել և երախտագիտության խոսքեր ասել ռուսական “Զենիթ” և «Տորպեդո» ակումբների հասցեին, որտեղ անց եմ կացրել իմ կարիերայի մի քանի անմոռանալի տարիներ:

Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին և իմ հարազատ “Փյունիկին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ