27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կեղտոտ աղմուկ է

Վերջին օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումները  տարբեր հարթակներում քննարկման առիթ դարձան:

Ոմանք ընդհուպ  նշեցին, որ Սեյրան Օհանյանը, հավանաբար, առաջիկայում վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, և նրա կնոջ  գրառումները հենց դա են ազդարարում:

Թեմայի վերաբերյալ  Henaran.am-ը զրուցեց  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Վերջինս շեշտեց՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումների շուրջ բարձրացված աղմուկի մասնակիցներից չի եղել, և պետք չէր  դրանց այդքան հնչեղություն տալ:

«Ինքնս հանրային դաշտում ներկա լինելով՝ չեմ մասնակցել է այդ աղմուկին կամ   այդ  աղմուկը  չեմ մեկնաբանել: Դա բավականին կեղտոտ աղմուկ է, որը  շեղում է չափազանց  կարևոր   թեմայից՝ բանակի կոմպլեկտավորմանը վերաբերող օրենսդրական փոփոխություններից:  Ես մնում եմ իմ ցանկության մեջ  հաստատակամ՝ չմեկնաբանելով այդ կեղտոտ բովանդակությամբ, ակնարկներով խոսակցությունները:

Դրանք քաղաքական բովանդակություն ու իմաստ չունեն: Այստեղ արժեքավոր բան չեմ տեսնում, որը կկարողանա մեր իրողության մեջ ինչ-որ բան փոխել՝ լինի կենցաղային, թե քաղաքական  կյանքում:   Այս ամենը անդուր է,  ու անհրաժեշտ է դրան տուրք չտալ», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ