26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ սպառազինություն ստացավ Հայաստանը. Ժողովուրդ

Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան կմատակաոսրի սպառազինության նոր խմբաքանակ’ գործող պայմա­նագրի շրջանակներում: Իսկ 100 մի­լիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնւսգրի իրակա­նացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հե­տո: Այս մասին երեկ «Ո-ԻԱ»-ին հայտա­րարել Է Սերժ Սարգսյանը:

«Մենք արդեն Երեւանում ստորագրել ենք նոր պայմանագիր: Սակայն այն պետք Է անցնի բոլոր ռուսական եւ հայ­կական ատյանները, այնուհետեւ’ վավե­րացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխա­տանքը ռուսական կողմից համապա­տասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման Իամար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- շարունակել Է Սերժ Սարգպանը:

Այս համաձայնագրով Հայաստանը վարկն օգտագործելու Է 2018-2022 թթ, իսկ վարկի մարումը պետք Է կատարվի 2023 թվականից’ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա փաստորեն ռազ­մատեխնիկական համագործակցությանը վերաբերող վարկային համաձայնագիրն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են երկու տարվա ընթացքում:  

Հայաստանի ֆինանսների նախարար Վ. Արամյանը դեռ հուլիս ամսին էր տեղեկացրել, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ Նոր վարկի ձեռք­բերման հարցի շուրջ: Նախորդ՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնա­գիրը ստորագրվել էր 2015 թ. հունիսի 26-ին, իսկ արդեն 2016 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղե­կատվության պաշտոնական պորտալում հրապարակվեցին այն զինատե­սակների եւ ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարար­վեին Հայաստանի զինված ուժերին: Այս համաձայնագրի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակա­լությունն այդ ժամանակ հրապարակել էր սպառազինության այն քանակն ու տե­սակները, որոնց այդ պայմանագրով պետք է մատակարարվեին: Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստա­նից պետք է ստանար «Սմերչ» համագարկային կրակի ռեակտիվ համակարգային ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք  “Игла-с” զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, Автобаза-М ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր,  ТОС-1А  ծանր կրականետ համակարգեր, ТЗМ-Т  տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М  հրթիռներ, РПГ -26 ականանետեր,  B429E  պայթուցիչներ, СВД դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, ТИГР զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ