27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ … ազատագրեք»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը, հոկտեմբերի 28-ին չինացի տուրիստները, ժամը 3-ից 4-ը, գնացել հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում ու ինչ էին տեսե՞լ…

Ջրվեժը՝ փակ, յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ բան էր ուզում այն թողնելու համար, տուրիստներն էլ չէին տվել: Ի՜նչ անամոթ են: Կատակը մեկ կողմ, նաև ասեմ, որ նախապես էինք հետաքրքրվել ու Սիսիանի փոխքաղաքապետը վստահեցրել էր, որ Շաքիի ջրվեժը բաց է, բայց պարզվեց նա ճիշտը չգիտի կամ ճիշտ չի ասում: 
Ազատագրե՛ք Շաքիի ջրվեժը յոթգլխանի հրեշներից, ամո՛թ է, խայտառակվել ենք արդեն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ