27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական մրցակցությունը այնքան էլ մեծ ներկապնակ չունի. Շարմազանովը ՏԻՄ ընտրություններից

«Այսօրվա նիստում քննարկել ենք քաղաքական մեծամասնության աշխատանքները ԱԺ-ի նիստերի ժամանակ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետ ապված խնդիրներ , քննարկել ենք նաև ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցը»,-քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին 52 համայնքներում սպասվում են համայնքապետի ընտրություններ իսկ 54-ում ավագանու ընտրություններ.«ՀՀԿ-ն այս պահին ունի 60 համայնքապետի թեկնածուներ , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի 6 թեկնածու, ՀՅԴ- 3 թեկնածու և կան 39 անկուսակցական թեկնածուներ»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով` քաղաքական մրցակցությունը այնքան էլ մեծ ներկապնակ չունի, քանի որ երկու կոալիցիոն և մեկ ընդդիմադիր կուսակցություն է ներկայացված:ՀՀԿ-ն դրական է գնահատում իր թեկնածուների քարոզարշավը և քննարկումները գնում են սահմանված կարգով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ