27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եւս 7 տարի՞. ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հոկտեմ­բերի 24-իՆ այցելելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտ՝ հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայ­կական բանակի արդիականացման յոթամյա ծրԱգիր՝ 2018-25 թվականների հա­մար։

Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսա­կան Անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ ան­վիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ ար­դիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները «խլանում» են մեկ այլ ձեւակերպման մեջ, որ նա թույլ է տվել բանակի արդիականաց­ման յոթամյա ծրագրի մասին խոսքի շրջանակում։

«Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համա­տեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ուշադրության արժանին է այն, թե Սարգսյանն իրեն ինչ կարգավիճակ է վերապահում բանակի արդիականացման ծրագրի իրականացման գործընթսսցում՝ գլխավոր հրամանատար։ Մինչդեռ, հիշենք, խոսքը յոթամյա ծրագրի մասին է, իսկ Սերժ Սարգսյանին ներկայումս Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում աշխատելու համար մնացել է մոտ 7 ամիս, որից հետո նա պետք է թողնի պաշտոնը։ Սերժ Սարգսյանն, իհարկե, այդ պարագայում էլ կարող է լիովին մնալ որպես ծրագրի իրակա­նացման պատասխանատուներից մեկը, այս դեպքում իբրեւ իշխող կուսակցության նախագահ։ Սակայն բանն այն է, որ Սարգսյանը խոսելով իր պատասխանատվության մասին՝ ծրագրի իրականացման հա­մար, օգտագործում է «որպես գլխավոր հրամանատար» ձե­ւակերպումը։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է այն համատեքստում, թե Սարգսյանը նկատի ունի վարչապետի պաշտոնն ու առաջին անգամ բավական թափանցիկ ակնարկում է այդ մասին։

Խնդիրն այն է, որ Հայաստսսնի նոր Սահմանադրությունը խաղաղ պայմաններում չի ենթադրում գերագույն գլխավոր հրա­մանատարի առկայություն, եւ այդպիսին կարող է լինել վար­չապետը, բայց պատերազմի ընթացքում։ Այդ դեպքում արդյո՞ք Սարգսյանն ակնարկում է այդ մասին։ Հազիվ թե, որովհե­տեւ, մեղմ ասած, իրատեսական եւ ողջախոհ չէ պատկե­րացնել, որ բանակը արդիականացվում է պատերազմի ընթացքում։

Այդ դեպքում մի՞թե Սերժ Սարգսյանն օգտագործել է հասկացություններ, որոնք մի կողմից չափազանց զգայուն են հանրային ընկալման տեսանկյունից, մյուս կողմից էլ՝ դրանց հեղինակը բավական անփույթ է նրանց իսկ նկատմամբ եւ ար­տաբերել է՝ առանց խորամուխ լինելու հնարավոր արձագանքներում։ Իսկ գուցե Սարգսյանը ոչ թե անփույթ է գտնվել, այլ միանգամայն բծախնդիր եւ հենց այդ կերպ է մոտեցել բառերի ու ձեւակերպումների ընտրությանը՝ հանրությանը տալով, այսպես ասած, հերթական ապակողմնորոշիչ թիրախը, առաջին հայացքից կարծես թե հստակ ակնարկելով վարչապետ մնա­լու մտադրության մասին, մյուս կողմից՝ դարձյալ թողնելով անորոշության մեծ դոզա եւ արտահայտությունը ըստ հայեցողության մեկնաբանելու գրեթե անսպառ հնարավորություն։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ