27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ հայը Ռուսաստան հանցագործություն կէնե, չեն ըսե՝ հայ է, թե ռուս, բայց մեզ մոտ հենց մէ բանմ կէղնի… 102-րդ ռազմաբազայի միջադեպի մանրամասները /տեսանյութ/

Երեկ կեսօրին՝ ժամը 1600-ի սահմաններում դժբախտ դեպք էր տեղի ունեցել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում՝ Ալագյազի զորավարժությունների ժամանակ։

Հարավային զինվորական օկրուգը հաղորդագրություն էր տարածել.  <<Ալագյազի զորավարժություններից հետո,  զենքի հանձնման ժամանակ, պայմանագրային զինծառայողը, կոպտորեն խախտելով անվտանգության պահանջները, ոչ ճիշտ կրակելով ինքնաձիգից, մահացու վիրավորում է հասցրել ծառայակից ընկերոջը, որը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Վախենալով կատարվածից ու ընկերոջ մահվան համար պատասխանատվություն կրելուց, զինծառայողը ինքնասպանություն է գործել»։ Հանգամանքները քննելու համար դեպքի վայրում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։ 

Այս մասին գյումրեցիներից քչերն են տեղյակ: Որոշները տեղեկություն ստացել են ռուսական հեռուստաընկերություններից մեկից:  Բայց հիմնականում  տեղյակ չէին  ինչ է կատարվել: Մի տարեց մարդ էլ երբ իմացավ միջադեպից, նշեց, որ միջադեպեր տեղի են ունենում  նաև մեր բանակում, մեր ընտանիքներում: <<Երբ հայը  Ռուսաստան հանցագործություն կէնե, չեն ըսե, հայ է թե ռուս, բայց մեզ մոտ հենց մէ բանմ կէղնի, վռազ կգրեն ու կհայտնեն, էնողը  ռուս է, վրացի է, թուրք է: Շատ վատ է, որ էղել է, բայց պետք չէ մրջույնի բունը մատով հա փորել ու փորել, հետն էլ ազգայինով խառնակել….>>, ասաց գյումրեցի Աղաս Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ