26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում եմ տեսնել՝ եղունգները տեղում են, թե չէ. պատգամավորներին արգելում են

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնարկած նիստին ներկայացրեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվում է հստակեցնել, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև ԱԺ պատգամավորը անարգել կարող են մտնել ՔԿՀ: «Օրենքի համապատասխան դրույթով ՔԿՀ-ում չպետք է լինի տեղ, որտեղ նրա մուտքը անարգել լինի, մինչդեռ կիրառական պրակտիկայում այս իրավունքը սահմանափակվում է, երբ որ քննիչի կողմից տրված է կալանավորված անձին տեսակցությունների սահմանափակման որոշում: Օրենքի դույթի կիրառումը, որ կա, չի իրականացվում»,-ասաց նա: Փաշինյանը կոնկրետ օրինակ բերեց.

«Մարդը զանգում է պատգամավորին, ասում է՝ ամուսինս ՔԿՀ-ում է, ու մատները կտրել են, եղունգները քաշել են, խոշտանգումների են ենթարկվել: Պատգամավորը գնում է, ՔԿՀ-ում ասում են, որ նման ահազանգ է եղել, և ուզում եմ տեսնել՝ այդ կալանավորված անձի մատները տեղում են, թե չէ: Ասում են՝ չէ, քննիչը արգելել է տեսակցությունը: Մենք ասում ենք՝ չենք ուզում տեսակցել, ուզում ենք տեսնել, թե էտ մարդի մատները տեղում են, թե չէ, ի վերջո խոշտանգել են, թե չէ, մարդը կենդանի է, թե չէ, ձեռքը ջարդած է, թե չէ, սննդից զրկված է, թե չէ, և ստացվում է մի իրավիճակ, ուղղակի արհեստական խոչընդոտ է այս իրավունքի համար»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ