26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քնած են

Քաղաքական-հասարակական գործիչ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն ասում է, որ բոլորի համար է նկատելի, որ ընտրություններից հետո ընդդիմությունը քաղաքական նիրհի մեջ է գտնվում և արթնանալու նշույլներ չի էլ ցուցաբերում: «Ըստ էության, գոյություն չունի ընդդիմություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Այս դեպքում, ըստ նրա, ընդդիմության օրակարգը պիտի միավորվելը լինի, մի ճակատով հանդես գալը: «Միշտ չի ստացվել, ամբիցիաների հետևից են գնում: Այս անգամ էլ, եթե անկեղծ ասեմ, չեմ կարծում, որ կստացվի: Ամեն դեպքում դրա նախադրյալները չկան»:

Նույնիսկ այն, որ հնարավոր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, ըստ Վիգեն Խաչատրյանի, չի կարող ընդդիմության համար միավորվելու ու դրա դեմ պայքարելու հիմք լինել: «Միավորվելը չպիտի ուղղված լինի կոնկրետ մարդու դեմ, այլ պիտի որոշակի նպատակ հետապնդի»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի ազգային դիմադրության ճակատներին, նա պատասխանեց. «Փիլիսոփայորեն, այսինքն՝ նկատի ունեմ, որ նրանց քայլերը զուտ համընկնում են հասարակության մեջ եղած դժգոհություններին, բայց չեմ կարծում, որ օբյեկտիվ լուծումներ ունեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ