26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմի հաջողությունը. ադրբեջանցի թեկնածուն չի ընտրվել (տեսանյութ)

Երկու տարի առաջ ՄԱԿ-ին իրենց գործունեությամբ առնչվող կազմակերպությունների դաշինք է ստեղծվել «Ի պաշտպանություն կամ ի աջակցություն» ՄԱԿ-ի կանոնադրության. Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ բավական արդյունքի են հասել, թեկուզ ամեն կողմից ասել են, որ իրենք փոքր են, թույլ են, ո՞վ պիտի ՀԿ-ներին լսի: «Արդյունքում որոշվեց, որ Հայաստանը ոչ թե Ստաբուլի հետ է աշխատելու, այլ Նյու Յուրքի գլխավոր գրասենյակի: Ստավեց այնպես, որ այս ընթացքում մեզ մի փոքր հաջողվեց դանդաղեցնել այդ գործընթացները, հիմա էլ փոխվել են Թուրքիայի ու Եվրոպայի հարաբերությունները, այնպես որ այդ հարցը դժվար այլևս լինի օրակարգում»,-նկատեց նա:

Երկրորդ խնդիրը, որ անհանգստացրել է, ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրությունների հետ կապված Ադրբեջանի ջանքերն են եղել: Հայաստանյան հասարակական կազմակերպությունները դիմել են Ադրբեջանի թեկնածուի դեմ փաստերով, ներկաացրել, թե ինչպես են ջարդվել խաչքարերը Բիլբիլօղլուի ժամանակ:

Արդյունքում ընտրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչը: «Հայաստանը շատ նորմալ կհարաբերվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,-հույս հայտնեց նա:

Մյուս բանախոսներից ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հավելեց, որ ուղղակի մեր ազգը պիտի դուրս գա բարդույթներից, թե մենք փոքր ազգ ենք, ոչինչ չենք կարող անել, Ռուսաստանի հպատակներն ենք և այլն:

Իսկ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ խնդիրը թեկնածուի ազգության մեջ չէր, նրա անձի խնդիրն էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Կազմակերպության ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, այդ թվում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Վերջինս 2 ձայն է ստացել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը խոստացել էր սատարել Բյուլբյուլօղլիի թեկնածությանը: 

Առաջին փուլի արդյունքներով հնարավոր չի եղել նոր գլխավոր տնօրեն ընտրել քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել բացարձակ մեծամասնությունը: 

Առավելագույն ձայները ստացել են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ ալ-Կավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի հարցերով նախկին նախարար Մուշիր Խատտաբը, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնի ղեկավար Մայքլ Վորբսը Թվիթերի իր էջում: Արդյունքում երկրորդ փուլում ընտրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=5MOFTh3fo3Y&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ