26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով սկսված հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Լյութֆի Էլվանը:

Թուրք նախարարը ահաբեկչության հավանական մեղավոր է համարել Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):

«Հետաքննությունը շարունակվում է: Այս պահին ձեռքի տակ եղած տվյալները մատնացույց են անում ՔԲԿ ահաբեկչական կազմակերպությանը»,- մասնավորապես ասել է Էլվանը:

Նշենք, որ պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման հետևանքով վիրավորվել էր 18 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան:   

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ