27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կստիպեն /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք,  հոկտեմբերի 16-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպումը: 

Անդրադառնալով նախագահների հանդիպմանը՝ սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում  շեշտեց՝ կարծում է՝ Ժնևում  ձեռք բերված հանդիպումները առայժմ կմնան թղթի վրա:

«Նախագահները շախմատային լեզվով ասած՝ այս պահին ցուգցվանգի վիճակում են, այսինքն՝ նրանց հետագա քայլերը լինելու են ստիպողական, ոչ թե ընտրովի: Ալիևը մինչև հանդիպումը հայտարարեց՝ կստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ նշված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը: Իսկ Ս. Սարգսյանը միշտ հայտարարել է՝ մենք չենք ընդունի այնպիսի որոշում, որը դեմ կլինի արցախցիների կամքին: Երկու դեպքում էլ խնդիրը լուծում չունի: Միջանկյալ լուծում էլ ես չեմ տեսնում», – նշեց սոցիոլոգը:

Սոցիոլոգը հիշեցրեց՝ Ադրբեջանը ավտորիտար ռեժիմի վառ օրինակ է. այնտեղ իշխանության եկածները ամենահարուստ անձինք են, ովքեր այնպիսի միջոցներ ունեն, որ կարող են իրենց կամքը թելադրել ժողովրդին:

«Այդ երկրում այլախոհությունը դատապարտելի է: Ադրբեջանում բացակայում է խոսքի ազատությունը, մեր երկրում  կարծիք արտահայտելու համար քեզ ոչ ոչ չի հետապնդի», – նշեց Ադիբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ